ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արցախ­ցին որևէ իշ­խա­նու­թ­յան ո՛չ սի­րում է, ո՛չ ա­տում

Արցախ­ցին որևէ իշ­խա­նու­թ­յան ո՛չ սի­րում է, ո՛չ ա­տում
08.09.2020 | 00:17

Մինչ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հաղ­թա­նակ-չհաղ­թա­նակ լի­նե­լու հարցն է քն­նար­կում, ու ա­մեն մեկն իր հեր­թին փոր­ձում է մյու­սի ձեռ­քով կրա­կից շա­գա­նակ­ներ հա­նել, ար­ցախ­ցին իր խա­ղաղ ու ան­վր­դով կյան­քով է ապ­րում: Հե­ռու քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ու ներ­քին գզվռ­տոց­նե­րից՝ հայ­կա­կան երկ­րորդ հան­րա­պե­տու­թյան ի­րա­պես հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին մտա­ծում է միայն սահ­ման­նե­րի ա­նա­ռի­կու­թյան ու վաղ­վա օր­վա մա­սին: Ար­ցախ­ցու կարևո­րա­գույն խն­դի­րը ոչ թե օր­վա կամ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին սա­տա­րել-չսա­տա­րելն է, այլ խա­ղա­ղու­թյան ա­պա­հո­վու­մը: Նա­խորդ ա­միս մի քա­նի օր Ար­ցա­խում գտն­վե­լով, մարդ­կանց հետ պարզ, ան­կեղծ զրույց­ներ ու­նե­նա­լով՝ հաս­կա­ցա, որ մար­դիկ այս­տեղ ոչ թե հա­նուն ինչ-որ քա­ղա­քա­կան գործ­չի են ապ­րում ու ա­րա­րում, այլ սե­փա­կան հող-հայ­րե­նիի հա­մար:

«Ինչ-որ մե­կի շատ սի­րե­լով կամ մյու­սին ա­տե­լով՝ մեր կյան­քը չի լա­վա­նա­լու: Մենք մեր խա­ղաղ ու հան­գիստ կյան­քով ենք ապ­րում: Ի­հար­կե, հե­տաքր­քր­վում ենք Մայր հայ­րե­նի­քում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով, բայց մենք մեր հոգ­սերն ու­նենք, ո­րոնք ինչ-որ չա­փով նոր նա­խա­գա­հից հե­տո (Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին նկա­տի ու­նեն) սկ­սել են լու­ծում­ներ ստա­նալ: Գա­զա­մա­տա­կա­րա­րում չու­նե­ցող գյու­ղե­րի հա­մար է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սա­կա­գինն է նվա­զում, ա­ռող­ջա­պա­հու­թյունն է անվ­ճար դառ­նում, կր­թու­թյունն է անվ­ճար: Կան դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ, որ չն­կա­տել չես կա­րող»,- «Ի­րա­տես»-ի հետ զրույ­ցում ա­սա­ցին ար­ցախ­ցի­նե­րը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ